Սիդնեյի ոստիկանությունը հաստատել է, որ սրճարանի գրոհն ավարտվել է, բոլոր պատանդներն ավարտվել են: Այս մասին տեղեկացնում է «The Guardian»-ը:
Տեղեկություն կա, որ միջադեպի հետեւանքով 2 մարդ է զոհվել, սակայն պաշտոնապես լուրը դեռեւս չի հաստատվել: Հայտնի չէ նաեւ հանցագործի ճակատագիրը:
Որոշ տվյալների համաձայն, նա ծնունդով Իրանից 49-ամյա Մեն Հարոն Մոնիսն է, ով հայտնի է որպես «շեյխ Հարոն»: Նա Ավստրալիա է եկել 1996 թվականին, որպես փախստական: Անցյալ տարի նա սպանության գործով մասնակից է եղել, սակայն հետագայում գրավի դիմաց ազատ է արձակվել:




























