Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար մարզի վարչական կենտրոն Ուրումչի քաղաքում դանակով զինված տղամարդն ավտոբուսի կանգառում հարձակվել է մարդկանց վրա: Այս մասին գրում է «Սինխուա» գործակալությունը:

Ոստիկանության հաղորդմամբ, հարձակման հետեւանքով երեք մարդ վիրավորվել է: Ըստ Gazeta-ի նրանց տեղափոխել են հիվանդանոց: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել հանցագործին: