Հայաստանում կարելի է ձեւակերպել աուդիտորական սխալի ապահովագրությունը, NEWS.am-ի թղթակցին ասել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ըստ նրա՝ այդ որոշումը կամրապնդի աուդիտորական եզրակացության կշիռը, որովհետեւ կբարձրացնի աուդիտորի պատասխանատվությունը:
Երբ աուդիտորը հաշվետու եզրակացություն է կազմում, ասում է, որ պատասխանատու է դրա համար: Բայց թե ինչպես է պատասխանատու, պարզ չէ: «Եթե հանկարծ սխալի պատճառով հարկայինը գալիս ակտ է գրում, աուդիտորը գործարարին ասում է. «Ինձնից ոչինչ մի հարցրու, կոստյումից բացի այլ բան չունեմ»:
Իսկ երբ աուդիտորն ասի, որ ցանկանում է բիզնեսին ապահովագրություն ցույց տալ, որպեսզի հանգիստ լինի, խնդիր չի լինի: Թող նրանք մեզ ասեն, որ պատրաստ են, մենք օրենքով կձեւակերպենք», - ասել է Այվազյանը:



























