Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված պատվո հյուպատոսներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պատվո հյուպատոսների գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր: Հյուպատոսները Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրել են պատվո հյուպատոսների միություն ստեղծելու մտադրության մասին եւ հայցել ԱԳՆ աջակցությունն այդ հարցում:
Հյուրերի խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում վերջին զարգացումները և պատասխանել պատվո հյուպատոսներին հետաքրքրող հարցերին:



























