Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ոչ իշխանական ուժերը այսօր՝ դեկտեմբերի 16-ին, նիստ են անում: Նիստին մասնակցում են ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Միքայել Մելքումյանը, Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը եւ ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը:

Օրակարգն առայժմ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ երեկ ոչ իշխանական ուժերը բոյկոտել էին Աժ նիստը, այնուհետեւ ստորագրություններ հավաքել արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: