«Իսլամական պետությունը» հավաքագրում է երեխաների եւ մարզում նրանց զինվորական ճամբարներում: Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը:

Ըստ նրա՝ 350 երեխաներ, որոնցից ամենակրտսերը 5 տարեկան է, մարտական պատրաստականություն են անցել ԻՊ՝  սիրիական Ռաքքա քաղաքի ճամբարում, փոխանցում է ABC News-ը:

Ամոսը նաեւ նշել է, որ անհետաձգելի հումանիտար օգնության կարիք ունեցող երեխաների թիվը ընթացիկ տարվա փետրվարին եղած 4 միլիոնից այսօր հասել է 5,6 միլիոնի: «Երեխաներին սպանում են, տանջում եւ սեռական բռնության ենթարկում», — ընդգծել է գլխավոր քարտուղարի տեղակալը:

«Դաժանությունը, բռնությունը եւ մարդկային կյանքի հանդեպ լիակատար անփութությունը 2011թ. մարտին սկսված հակամարտության տարբերակիչ գծերն են դարձել», — Ամոսի խոսքերն է մեջբերում lenta.ru-ն: