Հայաստանի փոխոստիկանապետը կրկին կարող է ներքին զորքերն օգտագործել՝ իշխանության հակառակորդներին ճնշելու նպատակով: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ոչ իշխանական ուժերի (ԲՀկ, ՀԱԿ, ՕԵԿ, «Ժառանգություն») համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը ավելի վաղ իրեն թույլ էր տվել լուրջ սպառնալիքներ հնչեցնել ներկայիս իշխանությունների հակառակորդների հասցեին: «Մենք կարծում ենք, որ նա արժանի է պատժի: Իսկ եթե ոչ, ապա նա ցանկացած պահի կարող է այդ սպառնալիքներն իրագործել, քանի որ որպես փոխոստիկանապետ՝ ներքին զորքերն իր տրամադրության տակ են»:
Հիշեցնենք, որ տեղեկությունների համաձայն, մոտ մեկ շաբաթ առաջ փոխոստիկանապես Լեւոն Երանոսյանը հայտարարել էր, որ իշխանությանը վիրավորող «ցանկացած լակոտի ականջները կկտրի»: Այդ նույն օրերին ծեծի էին ենթարկվել ղարաբաղյան պատերազմի վետերանները:



























