ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակվողին պաշտպանում են իշխանությունները: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ոչ իշխանական ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, «Ժառանգություն») համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Հանցագործության քննությունը ոչ մի բարդություն չի ներկայացնում, հավելեց նա. տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես նախքան Արամ Մանուկյանի տան մտնելը մի քանի րոպե առաջ հստակ տարանջատվող անձիք մտնում տան մուտք: Իսկ դա նշանակում է, որ նրան  հատուկ են սպասել, որը պետք է համարել ծանրացուցիչ հանգամանք: Ոչ մի իրավական քննադատության չի դիմանում նաեւ «առողջությանը թեթեւ վնասի հասցնել» ձեւակերպմամբ սահմանափակվող մեղադրանքը: Մանուկյանը ստացել է ուղեղի ցնցում, իսկ դա արդեն միջին ծանրության վնաս է: Այս երկու գործոնները միասին 5 տարվա ազատազրկում են նախատեսում: Իսկ հանցագործին ձերբակալել են, եւ երկու օր անց ազատ արձակել, սա նշանակում է, որ նրան աջակցում են իշխանությունները», - հավելեց Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան, Հայ ազգային կոնգրես խմբակութան քարտուղար Արամ Մանուկյանը սեփական տան մուտքի մոտ ենթարկվել է հարձակման: