ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ Մոսկվայում: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:

Մինչ այդ՝ դեկտեմբերի 22-ին, Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի կունենա արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարության կոմիտեի հանդիպումը:

«Արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, անվտանգության խորհրդի քարտուղարները կքննարկեն դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի օրակարգը, ինչպես նաեւ անվտանգության գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերների լույսի տակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի վիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նաեւ կքննարկվեն ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքական կոորդինացման կատարելագործման հարցերը եւ ռազմական ու ռազմատնտեսական ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարում համագործակության զարգացման հարցերով ՀԱՊԿ-ի գործունեությունը, ինչպես նաեւ հակաահաբեկչական ռազմավարությունը: