Հայաստանի իշխանությունները չկարողացան վախեցնել ղարաբաղյան պատերազմի վետերաններին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ոչ իշխանական ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, «Ժառանգություն») համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Իշխանության դրդմամբ հարձակումների միակ նպատակը քաղաքացիական պայքարից հասարակությանը վախեցնելն է, հավելեց ընդդիմադիրը: Նրա խոսքով՝ դրան էր ուղղված ազատամարտիկների, ավելի ուշ՝ Արամ Մանուկյանի ծեծը:

«Սակայն ազատամարտիկները հայտարարել եւ հայտարարում են, որ չեն վախենում: Նրանք հաստատակամ են պայքարը շարունակելու իրենց մտադրության մեջ: Ես երեկ նաեւ Արամ Մանուկյանի մոտ էի, չի վախենում նաեւ նա», - հավաստիացրեց Ջհանգիրյանը: