«Օրինաց երկրի» մասնակցությամբ խորհրդարանական նոր քառյակի մասին դեռ խոսք չկա, դեկտեմբերի 16-ին հայտարարել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ խորհրդարանի ոչ իշխանական ուժերի մամուլի ասուլիսում:

Ըստ նրա՝ «Օրինաց երկրի» համագործակցությունը մյուս երեք ուժերի հետ տարբեր ուղղություններով է տեղի ունենում:  Ավելի վաղ այն ընթանում էր ոչ իշխանական ուժերի պահանջների  12 կետի մասով՝ ուղղված իշխանությանը, ավելի ուշ  ընդհանուր մոտեցումներ գտնվեցին Ընտրական օրենսգրքի հարցում:  «Մենք համագործակցել ենք եւ շարունակում ենք համագործակցել Հայաստանի համար կարեւորագույն բոլոր ուղղություններով», - վստահեցրել է Շահգելդյանը: