Պակիստանյան Փեշավար քաղաքի ռազմական ուսումնարանի վրա հարձակում գործած 6 ենթադրվող զինյլաներից 4-ը սպանված են. հաղորդում է «International Business Times»-ը

Պարբերականի տվյալներով՝ զինյալների գրոհի հետեւանքով առնվազն 126 մարդ է զոհվել, որոնցից 100-ը երեխաներ են: Ավելի քան 120 մարդ վիրավորվել է: Առեւանգված երեխաների ընդհանուր թվաքանակը դեռեւս անհայտ է:

Երկրի վարչապետ Նավազ Շարիֆը դատապարտել է ահաբեկչությունը եւ զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը,  «Թալիբան» շարժման զինյլալները զինված հարձակում են գործել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Փեշավար քաղաքի ռազմական ուսումնարանի վրա: Ուժայինների կողմից ուսումնարանում սովորողների ազատ արձակման գործողությունը շարունակվում է: