Մի շտապեք ժամանակից շուտ քննարկումներ սկսել գազի սակագնի թանկացման վերաբերյալ,  դեկտեմբերի 16-ին խորհրդարանում  լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:

Նա նշել է, որ Հայաստանը ռուսական գազը դոլարով է գնում, եւ փոխարժեքի ներկայիս կտրուկ փոփոխությունը պետք է հաշվի առնել: «Սակայն դա ֆինանսիստների գործն է: Նրանք պետք է նստեն եւ լուրջ քննարկումներ անցկացնեն:  Եվ այստեղ շատ կարեւոր է չսրել իրավիճակը», - ասել է Գալստյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը ռուսական գազը գնում է  189 դոլարով՝ հազար խմ-ի դիմաց: Նոյեմբերի 24-ից Հաաստանում դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել է. դրամն արդեն արժեզրկվել է շուրջ երկու երրորդով: