ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է աճել: Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 17:00-ի դրությամբ, դոլարի առքը կազմում է արդեն 535 դրամ:

Այսպես, ըստ rate.am կայքի՝ Անելիք բանկը դոլար գնում է 535 դրամ, առքն ամենացածրը Արդշինբանկում է՝ 510 դրամ: Մյուս բանկերում այն տատանվում է 515-520 դրամի սահմաններում:

Հայաստանյան բանկերում դոլարի վաճառքը միջինը կազմում է 540 դրամ: Ամենացածրը ԲՏԱ Բանկում է՝ 525 դրամ, իսկ ամենաբարձրը՝ Արցախբանկում, Մելլաթ Բանկում, Զարգացման հայկական բանկում, Էյչ-Էս-Բի-Սի Բանկում եւ Հայբիզնես Բանկում՝ 550 դրամ:

Եվրոյի առքը ամենաբարձրը ՎՏԲ Հայաստան Բանկում է՝ 662 դրամ, իսկ ամենացածրը Մելլաթ Բանկում՝ 620 դրամ: Եվրոյի վաճառքը ամենացածրը Արցախբանկ-ում է՝ 662 դրամ, իսկ ամենաբարձրը՝ Յունիբանկում՝ 710 դրամ: