ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել խորհրդարանի՝ արժութային տատանումների հարցով հնարավոր արտահերթ նիստին մասնակցելու հարցում, դեկտեմբերի 16-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ոչ իշխանական ուժերի նման նախաձեռնությունը:
«Առայժմ որոշակի որեւէ բան ասել չեմ կարող, հարցը պետք է քննարկի քաղաքական թիմը: Սակայն ընդդիմության գործողությունները ես անհիմն են համարում: Ես սա համարում եմ խորհրդարանի աշխատանքը խափանելու փորձ: Եվ, ինչպես տեսնում եք, այդ փորձը չհաջողվեց», - ասել է նա: Ըստ Սահակյանի՝ սկզբում հարցը կարելի է քննարկել մասնագիտական հանձնաժողովի մարկարդակով, եւ հետո միայն՝ ընդհանուր ձեւաչափով:
Նոյեմբերի 24-ից Հայաստանում դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել է, դրամն արդեն արժեզրկվել է շուրջ մեկ երրորդով:



























