Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 18:40-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե արտահերթ նստաշրջանը կայանալու է նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան արտահերթ նիստ էր գումարվել, որը, սակայն, խափանվել էր ՀՀԿ խմբակցության կողմից:



























