Հայաստանի էներգետիկ նախարարությունը չի պատրաստվում թաքցնել ԱԷԿ-ի փոխտնօրենի հասցեին ուղղված մեղադրանքները: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խորհրդարանում հայտարարեց էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում այն լուրերը, որ խախտումները թաքցրել են, քանի դեռ դրանց մասին հայտնի չի դարձել մամուլին: «Մենք ինքներս ենք հայտարարությամբ հանդես եկել», - հավելեց Գալստյանը:

Կոմերցիոն գծով ԱԷԿ-ի նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրօրի երկու հոդվածներով: Ինչպես  NEWS.am-ի թղթակցին հայտնել են Անվտանգության ազգային ծառայությունից, մեղադրանքներն առաջադրվել են 179 եւ 190 հոդվածների երրորդ մասի, կետ 1-ով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ  վատնելը եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը։