ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը 2015 թվականը կդիմավորի ուրախ՝ իր ընտանիքի համար եւ տխուր՝ Հայաստանի համար: Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում:

Ի պատասխան հարցին՝ ինչ զգացումներով է պատրաստվում դիմավորել Նոր տարին՝ Սահակյանն ասել է, որ մեծ ուրախությամբ վերջապես կնստի ընտանեկան մեծ սեղանի շուրջ: «Դա մեծ ուրախություն է: Սակայն ես տխրում եմ, որ մեր ոչ բոլոր քաղաքացիների տոնական սեղանները կլինեն այնպես, ինչպես մարդիկ  են ցանկանում: Իհարկե,  դա ինձ անհանգստացնում է: Այլապես ես քաղաքականությունում չէի լինի: Ես ցանկանում եմ, որպեսզի մեր երկրի յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն ունենա արժանապատիվ ապրել իր աշխատանքով: Ես ինքս գիտեմ՝ ինչ է դա: Ես աշխատել եմ 17 տարեկանից: Իմ երեխաները՝ նույնպես վաղ տարիքից», - նշել է Գալուստ Սահակյանը: