Հայաստանում դոլարի փոխարժեքի բարձրացման հետ կապված հարցերը նախ պետք է քննարկվեն փակ ռեժիմով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա կարծիքով՝ դա հասարակությանը հեռու կպահի կրքերի բորբոքումից եւ անառողջ անհանգստությունից:
Դիտարկմանը, որ արտարժույթի տատանումները վերաբերում են բոլոր ընտանիքներին, Շարմազանովը պատասխանել է. «Գիտեք, նույնիսկ ընտանիքում կան խնդիրներ, որոնք ավելի լավ է առանձին քննարկել: Եթե քննարկենք բոլորի ներկայությամբ, ավելի վատ կլինի: Համաձայն չե՞ք»:
Նրա խոսքով՝ ինքը համաձայն է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, քան ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, որը պնդում է հրապարակային քննարկումների վրա:
«Պրոֆեսիոնալ տնտեսագետները մեր խորհրդարանում, իսկ նրանց կարելի է մատների վրա հաշվել, ասում են նույն բանը: Ուստի ես ավելի շատ հակված եմ համաձայնել Բագրատյանի կարծիքի հետ»,-հավելել է Բագրատյանը:



























