Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է Համաշխարհային բանկի 75 մլն դոլարի վարկային պայմանագիրը: Վավերացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում:
«Զարգացման քաղաքականության II վարկ» ծրագիրը նախատեսում է աջակցություն ՀՀ պետական բյուջեին: Միջոցները տրամադրվում են ՀԲ կառուցվածքում գտնվողն վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջոցով, որի պայմանները մոտ են շուկայականին:
Վարկային համաձայնագրի տեղեկանքում նշվում է, որ Հայաստանի մի շարք բարեփոխումներ է իրականացրել պետական կառավարման ոլորտում, այդ թվում պարզեցրել է մաքսային հայտարարագրերի տրամադրման ընթացակարգը,
քաղաքացիական ավիացիայի կառավարման ոլորտում, ինչպես նաեւ ընդլայնել է առողջապահության ոլորտում աջակցության շրջանակը:



























