Հայաստանի ԱԺ-ում նոր արտահերթ նստաշրջան է սկսվում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ փոխնախագահ ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ նիստին կընթերցվի պատգամավորների պատրաստած հայտարարության տեքստը, որից հետո տեղի կունենա տեքստի քվեարկությունը:
Նշենք, որ նիստի հիմնական թեման լինելու է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակումը:

Հիշեցնենք, որ երեկ  ԱԺ ոչ իշխանական ուժերը նույն հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկան, սակայն ՀՀԿ-ն ձախողեց այն:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ պատճառը եղել է այն, որ իրենք պնդում էին, որ պետք է հրաժարական տա ՀՀ փոխոստիկանապետ լեւոն Երանոսյանը: Վերջինս իրեն վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել՝ նշելով, որ երկրի նախագահի վիրավորողի ականջները կկտրի շան թուլի պես:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել իրենց շենքի մուտքի մոտ: Կասկածյալին բերման էին ենթարկել, սակայն հետո ազատ էին արձակել: