Հայաստանի ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները չեն բոյկոտել արտահերթ նիստը: Այն սկսվել է մի քանի րոպե առաջ, որին ներկա են եղել ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորները:
Հիշեցնենք, որ երեկ նույնատիպ իրավիճակում ԱԺ արտահերթ նիստը տապալել էր իշխող ՀՀԿ-ն:
Նիստի հիմնական թեման ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակումն է:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ոչ իշխանական ուժերը նույն հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկան, սակայն ՀՀԿ-ն ձախողեց այն:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ պատճառը եղել է այն, որ իրենք պնդում էին, որ պետք է հրաժարական տա ՀՀ փոխոստիկանապետ լեւոն Երանոսյանը: Վերջինս իրեն վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել՝ նշելով, որ երկրի նախագահի վիրավորողի ականջները կկտրի շան թուլի պես:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել իրենց շենքի մուտքի մոտ: Կասկածյալին բերման էին ենթարկել, սակայն հետո ազատ էին արձակել:



























