ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեյներ Մորելի, ՀՀ-ում հավատարմագրված առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, գնդապետ Յոախիմ Բրունսին (նստավայրը ք. Մոսկվա) եւ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Միխաիլ Վեստերմանին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհավորել է գնդապետ Վեստերմանին Հայաստանում հավատարմագրվելու կապակցության եւ մաղթել հաջողություններ, փոխարինվող ռազմական կցորդ գնդապետ Բրունսին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Գնդապետ Բրունսը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվել է «Ռազմական համագործակցության» մեդալով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր:



























