ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը դժգոհություն է հայտնել Reuters-ի հոդվածի վերաբերյալ, որը վերաբերում էր Դարֆուրում ՄԱԿ-ի եւ Աֆրիկյան միության համատեղ առաքելության ռուսաստանյան աշխատակից Կարեն Չալյանին։
Մշտական ներկայացուցչությունը տարածած հաղորդագրությունում հոդվածն անվանում է «կեղտոտ լրագրության» օրինակ եւ պնդում, որպեսզի դրա հեղինակ Լուիս Շարբոնոն, նաեւ՝ խմբագիրը ազատվեն աշխատանքից փաստերի խեղաթյուրման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Reuters-ի դեկտեմբերի 14-ին հրապարակած հոդվածում հաղորդվում էր, որ Կարեն Չալյանի պաշտոնանկությանն են ձգտում հասնել Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։
Ըստ գործակալության՝ Չալյանը, որը խաղաղապահ առաքելության ղեկավարն է, կրում է ՄԱԿ-ի գրասենյակից Սուդանի իշխանությունների գործած հանցագործություննեը կոծկելու հիմնական պատասխանատվությունը։ Հիշեցնենք, Միջազգային քրեական դատարանը Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրին Դարֆուրում ռազմական հանցագործությունների մեջ է մեղադրում, որտեղ 2003թ.-ից ապստամբներ են գործում։ Դարֆուրում իրավիճակը փորձում է կարգավորել ՄԱԿ-ի եւ Աֆրիկյան միության համատեղ առաքելությունը։
Լուիս Շարբոնոն մեջբերում է առաքելության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Աիշա էլ Բասրիի ցուցմունքները, որոնք հաստատում են, որ «Չալյանը խեղաթյուրել է զեկույցների տեղեկությունըներ, որոնք ուղարկվել են Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակ, ինչպես նաեւ խոչընդոտել Սուդանի իշխանությունների կողմից խաղաղ բնակչությանը ռմբակոծելու վերաբերյալ մամուլի հաղոդագրությունների հրապարակումը»:
Առաքելությանշուրջ աղմուկի պատճառով ՄԱԿ-ի խաղաղության աջակցության գործողությունների գերատեսչությունը ներքին քննություն է ձեռնարկել: Հոկտեմբերի վերջին հայտարարվել է, որ ստուգումը առաքելության կողմից քաղաքացիական անձանց եւ խաղաղապահների դեմ հանցագործությունների քողարկման ապացույցներ չի հայտնաբերել: Քննիչները նաեւ պարզել են, որ առաքելությունը առնվազն հինգ դեպքում ամբողջական տեղեկություն չի ներկայացրել՝ նման իրավախատումների հետ հնարավոր կապ ունեցող միջադեպերի առնչությամբ:



























