Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներկայությամբ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը վավերացնող օրենք է ստորագրել:  «Լեհաստանը եւս մեկ անգամ հայտնում է իր համերաշխությունը Ուկրաինային», —  երկկողմ բանակցությունների ավարտից հետո Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Կոմորովսկին՝ հավելելով, որ Վարշավան  «աջակցում է Ուկրաինային՝ արեւմտյան աշխարհի ինստիտուտներին ինտեգրվելու իր ճանապարհին»:

« Լեհաստանի կողմից  ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը պատմական պահ է, Ուկրաինան պատմական  նոր իրականության փուլ է մտնում», - ասել է Պորոշենկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով լեհական մամուլը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան: Այցի շրջանակում ստորագրվել են երկկողմ մի քանի փաստաթղթեր: