Երեւանի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 2/2 հասցեի դիմաց, դեկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ին, «Սեատ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 34-ամյա մի կնոջ եւ նրա 2 անչափահաս երեխաներին, որից հետո բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով կինը եւ երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: