Ժամանակին հասարակությունը կիմանա նաեւ բանկային համակարգի պաշտոններից հեռացումների մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Այդուհանդերձ, մենք չենք սկսի կտրել առեւտրային բանկերի գլուխները: Ծայրահեղ ռեպրեսիվ միջոցների դիմելու լիազորություն ԿԲ-ն չունի, դա նաեւ ճիշտ չէր լինի»,-հավելել է Ջավադյանը:

Սակայն ԿԲ-ն արդեն 16 վարչական վարույթներ  է սկսել առեւտրային բանկերում: Ուղղակի նրանք իրենց կանոններն ունեն, հավելել է նա: «Սուբյեկտին ժամանակ է տրվում բացատրություններ պատրաստելու համար: Դրանից հետո նա գալիս է մեզ մոտ լսումների, իսկ դրանից հետո մենք կայացնում ենք մեր վճիռը»,-ընդգծել է Ջավադյանը:

Նշենք, որ դրամի կտրուկ արժեզրկումը շարունակվում է: