ԱՄՆ իշխանությունները նոր մորատորիում են մտցնելու խորջրյա հանքավայրերում նավթահորերի հորատման նկատմամբ: ԱՄՆ ներքին գործերի նախարարության տվյալ հայտարարությունը հետեւել է ի պատասխան Նոր Օռլեանի Վերաքննիչ դատարանի որոշման, որով մերժվել էր ամերիկյան կառավարության մտցրած արգելքը:

«BP-ի նավթաշտարակի խորտակվելուց հետո  նավթի արտահոսքի կանխման ապարդյուն ջանքերը ակնհայտ դարձրին, որ ընկերությունները անհրաժեշտ միջոցներ չունեն նավթի արտահոսքը տեղայնացնելու եւ դրանց հետեւանքները վերացնելու համար: ԱՄՆ ՆԳՆ-ն անհրաժեշտ է համարում նոր մորատորիում մտցնել միջադեպերը կանխելու համար»,- ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Կենդրա Բարկոֆֆը:

Բարկոֆֆը կոնկրետ ժամկետներ չի նշել, թե ԱՄՆ իշխանությունները երբ կհայտարարեն նոր արգելքի մասին: Սպասվում է, որ մորատորիումի գործողությունը կտարածվի 152 մետր խորությունը գերազանցող հանքավայրերի վրա: