Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների վարկերի սուբսիդավորումը կշարունակվի, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ըստ նրա՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը, որը ստեղծվել է տնտեսական զարգացման մի քանի կազմակերպությունների միաձուլման արդյունքում, կժառանգի Արդյունաբերության զարգացման հիմնադրամի գործառույթները, որը արդյունաբերական ձեռնարկություններին խորհրդատվություն էր տրամադրում եւ սուբսիդավորում դրանց վարկերի տոկոսադրույքները:

Հիշեցնենք, ՀՀ կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում որոշվել էր Արդյունաբերության զարգացման հիմնադրամը եւ Ազգային մրցունակության հիմնադրամը միավորել Հայաստանի զարգացման հիմնադրամում: «Զարգացման հայկական գործակալություն» ՊՓԲԸ-ն փակվել էր: Ազգային մրցունակության հիմնադրամը նպատակային մի շարք ծրագրեր էր իրականացնում, այդ թվում՝ «Տաթեւեր» ճոպանուղի կառավարումը:  Արդյունաբերության զարգացման հիմնադրամը աջակցում էր տեղական արտադրողներին:

«Զարգացման հայկական գործակալությունը» զբաղվում էր արտասահմանյան ներդրումների եւ արտահանման խթանմամբ: