Պետք է այնպես անել, որ Մոսկվայում Հայաստանը ճանաչեն ոչ միայն կոնյակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի թեթեւ արդյունաբերության գործատուների միության ղեկավար Հովսեփ Պողոսյանը:

Նա նկատել է, որ թեեւ Մոսկվայում համառուսաստանյան ցուցականդեսային կենտրոնում Հայաստանի տաղավարը շարունակում է աշխատել, բայց այն հայտնի է ավելի շատ որպես գինու եւ կոնյակի խանութ, այնինչ, ըստ էության, պետք է ներկայացված լինեին նաեւ այլ ապրանքներ:

«Եթե մենք այնտեղ ավելացնենք նաեւ հագուստը, անհայտ է, արդյոք դա կաշխատի եւ արդյոք այնտեղ համապատասխան տեղ կլինի: Սրանք հարցեր են, որոնք պետք է ուսումնասիրել»,-հավելել է Պողոսյանը: