Ամանորի եւ սուրբծննդյան տոների կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ի թիվս տարաբնույթ նախաձեռնությունների, քաղաքապետարանի կողմից 4000 երեխաների համար կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ։
Ամանորյա մանկական հանդիսությունների շրջանակում դեկտեմբերի 24-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած ամանորյա միջոցառմանը ներկա է գտնվել նաեւ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի եւ Սուրբ ծննդի առիթով եւ վստահեցրել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն:
Մասնակից երեխաների ցանկում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներ, հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների երեխաներ, տարբեր սոցիալական խմբերի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող ընտանիքների երեխաներ։



























