Ալմա-Աթայի դատարանը բավարարել է ADAM bol ընդդիմադիր ամսագիրը փակելու ներքին քաղաքականության քաղաքային վարչության հայցը, «Ինտերֆաքսին» հայտնել են թերթի խմբագրությունից:

«Մենք իհարկե հասկանում էինք, որ ներքին քաղաքականության վարչության հայցը կբավարարվի, սակայն չէինք ենթադրում, որ դա այդչափ արագ կլինի», - գործակալությանը հաղորդել է աշխատակիցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին անհայտ անձինք հարձակվել եւ գլխի հատվածում մի քանի հարված էին հասցրել ամսագրի խմբագիր Գուլջա Երգալիեւին: Խմբագրությունում չեն բացառում, որ պատահածը կարող է կապված լինել Երգալիեւի գործունեության հետ: