Եթե անգամ խորհրդարանական ուժերի գործունեությունը խորհրդարանից դուրս չգա փողոց, իշխանությունն իր գործողություններով ստիպում է մարդկանց դուրս գալ պայքարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով խորհրդարանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») գործունեության կոնտեքստում հնարավոր ներքաղաքական գործընթացներին:

Նրա խոսքով՝ վերջին ներքաղաքական եւ տնտեսական իրադարձությունները կարող են հայ ժողովրդին ստիպել փողոց դուրս գալ: «Եթե իշխանությունը չկայունացնի տնտեսական իրավիճակը եւ չդադարեցնի ազատամարտիկների դեմ ուղղված բռնություններն ու միջադեպերը, ապա կան ժողովրդական շարժում սկսելու բոլոր նախադրյալները»,-ընդգծել է ընդդիմադիր գործիչը: