Երեւանի Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին ժամը 22.00-ին տեղի կունենա տոնական համերգ՝ հայկական էստրադայի հայտնի երգիչ, երգչուհիների մասնակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանը:

Միջոցառումը, նրա խոսքով, կտեւի մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ի ժամը 01.00-ն:

Հավելենք, որ Երեւանի մետրոպոլիտենն այդ օրը կաշխատի մինչեւ գիշերը ժամը 02.00-ն,  որպեսզի համերգին ներկա երեւանցիները կարողանան տուն հասնել: