ԼՂՀ-ի նկատմամբ օտարերկրյա տուրիստների հետաքրքրությունն աճում է: Այդ մասին NEWS.am գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արայիկ Հարությունյանը:
«Օրինակ, 2013թ. վերջ ապահովվել է օտարեկրյա տուրիստների տարեկան 40 տոկոսանոց աճ, որի զգալի մասն ապահովվել է ոչ հայկական ծագմամբ զբոսաշրջիկների հաշվի ն: Նրանց հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն Արցախի հարուստ պատմամշակութային միջավայրով կամ բարենպաստ բնակլիմայական պայմաններով: Այստեղ կարեւոր դեր են խաղում Արցախի՝ որպես գրավիչ տուրիստական երկրի դեմքի ձեւավորումը», - նշել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ տեղեկատվական արշավներն իրագործվում են խոշոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցության, նկարահանումների եւ գովազդային հոլովակների ու ֆիլմերի, թիրախային շուկաներում տեղեկատվական նյութերի տարածման ճանապարհով, ինչպես նաեւ Համացանցի միջոցով: Հետեւապես, ԼՂՀ-ի նկատմամբ օտարերկրյացիների հետաքրքրվածության, մեծացումը պայմանավորված է նաեւ արդյունավետ քարոզչությամբ, կարծում է վարչապետը:



























