Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Հաագայի միջազգային քրեական դատարանին կոչ է արել մերժել կազմակերպությանն անդամակցելու Պաղեստինի ինքնավարության խնդրանքը:
Նեթանյահուն հայտարարել է, որ Պաղեստինի ինքնավարությունը պետություն չէ, հետեւաբար հայտադիմւոմը պետք է մերժվի:
«Մենք լիահույս ենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը կմերժի դիմումը՝ հիմնվելով փաստ վրա, որ Պատեղտինի ինքնավարությունը պետություն չէ: Դա միզվորում է, որը ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հետ դաշնակցային հարաբերություններ ունի»,- վարչապետի խոսքն է մեջբերում The Jerusalem Post-ը:
Նշենք, որ դատարանի անդամ դառնալու դեպքում Պաղեստինի ինքնավարությունը մտադիր է ռազմական հանցագործութունների վերաբերյալ հայց ներկայացնել Իսրայելի դեմ:




























