Մահացել է Նյու Յորքի նահանգապետ Մարիո Քիոմոն, որը նահանգը ղեկավարել է ավելի քան տասը տարի:
Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, նա 82 տարեկան էր: Մահվան պատճառների մասին չի հաղորդվում:
Քիոմոն Նյու Յորքի ներկայիս նահանգապետ ԷնդրյուՔիոմոյի հայրն է: Նա նահանգը ղեկավարել է 1983-1994թթ.:
1988 եւ 1992թթ. նա համարվում էր Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուն ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, սակայն երկու անգամ էլ հրաժարվել է:




























