«Երեւանի շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ն հունվարի 1-2-ը սպասարկել է 753 կանչ, 146 քաղաքացի հոսպիտալացվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ ասաց ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Հունվարի 1-ի ժամը 09:00-ից մինչեւ հունվարի 2-ը՝ ժամը 09:00-ն, շտապօգնության աշխատակիցները սպասարկել են 753 կանչ, հոսպիտալացվել է 146 քաղաքացի: Մեր սովորական կանչերն են` Ճնշում, սիրտ-անոթային հիվանդություններ, մրսածություն»,-ասաց նա:
Նշենք, որ «Երեւանի շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ն ունի 36 բրիգադ, տոնական օրերին աշխատում է ամբողջ կազմով:



























