Չինաստանում ստուգումներ են սկսվել երկրի արտգործնախարարության արարողակարգի դեպարտամենտի տնօրեն Չժան Կունշենի նկատմամբ:
«Չժան Կունշենն ազատվել է նախարարի օգնականի պաշտոնից: Նրա նկատմամբ ստուգումներ են անցկացվում», -ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրությունում:
Չինական Sina լրատվական կայքը հաղորդում է, որ Չինաստանում ստուգումներ սովորաբար անցկացվում են այն դեպքում, երբ պաշտոնյային կասկածում են կաշառակերության մեջ: Կուսակցության շարքերում կոռուպցիայի դեմ պայքարը ծավալվեց 2012-13թթ՝ Սի Ցզինպինի գլխավորությամբ երկրի ղեկավարության «հինգերորդ սերնդի» իշխանության գալուց հետո:




























