Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հունվարի 1-2-ին խախտել է հրադադարի ռեժիմը, սակայն կրակոցները սովորականից շատ չեն եղել: Այս մասին այսօր`հունվարի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Հրադադարի ռեժիմը խախտվել է, կակոցները սովորականի նման են եղել, ոչ մի արտակարգ դեպք չի եղել: Իրավիճակը վերահսկելի է»,- ասաց նա: