Հունվարի 1-ին, ժամը 04:50-ին հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել 1994 թվականին ծնված Հակոբ Գ.-ն եւ նույն թվականին ծնված Իսրայել Ա.-ն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության աշխատակիցները հունվարի 1-ին, ժամը 08:30-ին բերման են ենթարկել 1996 թվականին ծնված Արտեմ Ի.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել եւ ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, համապատասխան նյութեր են նախապատրաստվում: