2014 թվականի դեկտեմբերի 31-ից 2015 թվականի հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է շուրջ 3 տասնյակ ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Այսպես, դեկտեմբերի 31-ին Երեւանում արձանագրվել է 1 դեպք՝ 1 վիրավորով, մարզերում՝ 4 դեպք՝ 8 վիրավորով: Տոնական օրերին արձանագրված վթարի հետեւանքով զոհեր չեն եղել:

Ստորեւ ներկայացնում ենք վիճակագրական ամփոփ տվյալները.

Հունվարի 1

Երեւան - 2 դեպք, 2 վիրավոր

Մարզեր - 7 դեպք, 9 վիրավոր

Հունվարի 2

Երեւան - 4 դեպք, 8 վիրավոր

Մարզեր - 8 դեպք, 12 վիրավոր

Հունվարի 3

Երեւան - 1 դեպք, 1 վիրավոր

Մարզեր - 1 դեպք, 1 վիրավոր