Բաքվում հունվարի 3-ին պայթյուն է որոտացել: Ըստ ԱՊԱ գործակալության, պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքի սրճարաններից մեկում:

Աղբյուրի համաձայն, «Բիբիմին քաֆեսի» սրճարանում գազի բալոն է պայթել, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր ժամանակ փրկարարները մարել են կրակը:

Միջադեպի հետեւանքով մեկ մարդ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, մյուսներին առաջին օգնություն ստանալուց հետո տուն են ուղարկել: