Երուսաղեմում հնագետները պեղումների ժամանակ շենքի մնացորդներ են հայտնաբերել, որտեղ, ինչպես ենթադրվում է, տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի դատավարությունը:

Իսրայելցի հնագետները այդ վայրը պատահաբար են հայտնաբերել: Նրանք մտադիր էին ստուգել հողի ամրությունը, որտեղ պիտի ընդլայնեն «Դավիթի աշտարակ» թանգարանը:

Հնագետները ենթադրում են, որ շենքը, որի կտորները հայտնաբերել են, թագավորի պալատն է, որտեղ բնակվում էր նաեւ Պիղատոսը, հաղորդում է The Washington Post-ը:

Գիտնականները նշում են, որ այդ վայրը տարբերակներից մեկն է, սակայն շատ քրիստոնյաների համար Սուրբ երկիր ուխտագնացության դեպքում կարող է առանցքայիններից մեկը լինել: