Մադհու Քինարը Հնդկաստանի պատմության մեջ դարձել է առաջին տրանսգենդերը, որը հաղթել է հնդկական Ռայգարհ քաղաքի ղեկավարի ընտրություններում: Նա ավելի քան 4500 ձայով առաջ է անցել իր մրցակցից, որը ներկայացնում էր «Բհարաթիա Ջանաթա Փարթին»:
Նախկինում Քինարը փող էր վաստակում էլեկտրագնացքներում երգելով ու պարելով, սակայն թողել է այդ գործը այն բանից հետո, երբ համայնքը խնդրել է նրան մասնակցել ընտրություններին:
Քինարը կարողացել է հաղթել քաղաքապետի ընտրությունների այն բանից հետո, երբ Հնդկաստանի Գերագույն դատարանը ընդունել է 3-րդ սեռի գոյությունը:
Հարավային Հնդկաստանում տրանսգենդերները առավել հաճախ անձեռնմխելիների կաստային (հիջրա), նշում է Lenta.ru-ն:
Անձեռնմխելիներ են անվանում մի շարք կաստաների, որոնք Հնդկաստանի կաստային հիերարխիայում ամենաստորին օղակում են: ներկայումս նրանք կազմում են Հնդկաստանի բնակչության 16-17 տոկոսը:



























