Մեքսիկայի Գերերո նահանգի Իգուալա քաղաքի նախկին քաղաքապետի կնոջը մեղադրանք են առաջադրել գումարներ լվացման եւ հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ: Անցած տարվա սեպտեմբերին այդ քաղաքում անհետացել էին 43 ուսանողներ:
Առայժմ հայտնի չէ՝ Մարիա դե լոս Անխելես Պինեդայի դեմ մեղադրանքը կապված է անհետացման հետ, թե ոչ: Դատախազությունը կարծում է, թե Պինեդա եղբայրները գլխավորել են տեղական թմակարտելը:
Գործով կասկածյալները նախկինում հայտնել էին, թե սպանել են երիտասարդներին, ապա այրել մնացորդները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուսանողներ մասնակցել են սեպտեմբերի 26-ին բույցին, որն ավարտվել էր ոստիկանների հետ բախումներով: Ականատեսների խոսքով, ուսանողներին տարել էին ոստիկանական մեքենաներով: Իգուալայի քաղաքապետին ձերբակալել էր դաշնային ոստիկանությունը:



























