Ամերիկյան Օկլահոմա նահանգում քննարկում են օրենքի փոփոխությունը, որը 500 դոլար տուգանք է նախատեսում կապյուշոնով մարզաշապիկի համար, հաղորդում է Fusion-ը:
Օրենսդրական փոփոխության համաձայն, կապյուշոնների արգելքը կապված է «հանրային վայրում ինքնությունը թաքցնելու մտադրության հետ»։
Սենատոր Դոն Բարինգթոնն ասում է, թե փոփոխությունը կօգնի կողոպուտների զոհերին՝ պարզելու հարձակվողների ինքնությունը:
Արգելքը չի գործելու Հելոուինի եւ դիմակահանդեսների ժամանակ, նաեւ թույլ կտրվի փակել դեմքը կրոնական պատճառներով ե եղանակից պաշտպանվելու համար:



























