Ստեփանակերտում կա ընդամենը մեկ գործող եկեղեցի: 2006 թվականին Արցախի մայրաքաղաքում սկսվեց Ատվածամոր Սբ. Հովանի տաճարի կառուցումը
Արցախի թեմի առաջնորդն ասում է. «Եկեղեցու կառուցման ընթացքը սկզբնական շրջանում սուղ ֆինանսական միջոցների պատճառով դանդաղ էր ընթանում: Տաճարի շինարարությունը շարունակելու համար օգնության ձեռք մեկնեց գործարար Հրանտ Վարդանյանը եվ տրամադրեց 150 հազար դոլար»:
Վարդանյան ավագի գործը շարունակեցին նաեւ նրա որդիները, ովքեր համաձայնեցին ֆինանսական օժանդակություն ցուցաբերել եկեղեցու կառուցմանը եւ տրամադրեցին եւս 150 հազար դոլար: Արցախի թեմի առաջնորդի խոսքով, եկեղեցու օծումը նախատեսված է 2016 թվականի աշնանը:



























