Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները կարող են զինծառայության գրանցում անցնել ինտերնետով՝ խուսափելու հերթերից, հաղորդում է The National պարբերականը:

ԱՄԷ նախագահ շեյխ Հալիֆա բեն Զաեդ Ալ Նահայանը ստորագրել է բոլոր տղամարդկանց համար պարտադիր զինծառայության օրենքը: Զորակոչը սկսվելու է 18 տարին լրանալուն պես: ԱՄԷ-ում բնիկների թիվը կազմում է ողջ բնակչության 15 տոկոսը:

ԱՄԷ բանակում առաջին զորակոչը կայացել է նախորդ տարվա ամռանը, երբ գրանցման կենտրոններ էին ներկայացել 9 հազար էմիրաթցիներ: Մեծ հոսքի պատճառով հերթեր էին կուտակվել: Այժմ հերթերից կարելի է խուսափել ինտերնետի շնորհիվ: