Հնդկաստանի հյուսիսում՝ Հիմաչալ-Պրաշեդ նահանգում, հունվարի 7-ին ավտոբուսը ձորն է ընկել: Պատահարի հետեւանքով առնվազն 11 մարդ է մահացել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, 25 տուժած կա:

Ոստիկանության տվյալներով, ավտոբուսում, ընդհանուր առմամբ, կարող էր 50 մարդ լինել, մեծ մասը՝ ուսանողներ: Նախնական տեղեկությունների համաձայն, ավտոբուսի վարորդը փորձել է բարձրանալ մայթի վրա՝ եռանիվ տրանսպորտային միջոցի հետ բախումից խուսափելու համար, սակայն կորցրել է կառավարումը:

Ավելի մեծ թվով զոհերից հնարավոր է եղել խուսափել, քանի որ պատահարի մոտակայքում շտապօգնության մի քանի բրիգադ է հերթապահել: